Մրցավար Շիմոն Մարցինյակի կոպիտ սխալի պատճառով Բարսելոնան դուրս մնաց Չ/Լ հետագա պայքարից

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ Ինտեր-Բարսելոնա պատասխան խաղի մրցավար Շիմոն Մարցինյակի մեղմ ասած կոպիտ սխալների պատճառով Իսպանական Բարսելոնան դուրս մնաց հետագա պայքարից:Խաղի հիմնական ժամանակի ավելացված 3-րդ րոպեին Ինտերի հարձակվողը խախտում է անում և ապա խփում 3-րդ գոլը՝ դրանով խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:Այդ պահին հաշիվը 2-3 էր օգուտ Բարսելոնայի և եթե այդ խախտումը մրցավարական կազմը վառի միջոցով վերանայեր և չեղարկեր,ապա խաղը լրացուցիչ ժամանակ չէր տեղափոխվի և Բարսելոնան կհաղթեր 2-3 հաշով ու դուրս կգար Չ/Լ եզրափակիչ:Եվս մեկ կարևոր հանգամանք:Խաղից մի քանի օր առաջ Sports.ru կայքը սենսացիոն նկար էր հրապարակել,որով ապացուցվում է,որ Շիմոն Մարցինյակը Մադրիդի Ռեալի երկրպագու է:Վերջինս շատ անգամ ի վնաս Բարսելոնայի որոշումներ կայացրեց,ինչի արդյունքում Բարսելոնան պարտվեց:Ուեֆան մտածելու բան ունի և նման խաղերին պետք է նման մրցավար չնշանակել,եթե իհարկե դա հենց Ուեֆայի ցանկությունր չէր Բարսելենային դուրս թողնել հետագա պայքարից:
  • 06/05/2025

Բաժանորդագրվեք մեր նորություններին

jyg!