Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ Բարսելոնա
Լիոնել Մեսսին արդեն հայտնել է Ինտեր Մայամիին, որ մինչև մրցաշրջանի ավարտը ցանկանում է խաղալ Բարսելոնայում: Արգենտինացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա առաջիկա 6 ամիսների ընթացքում՝ «Կամպ Նոուի» վերաբացման շրջանակներում:
Լա Լիգան արդեն հաստատել է «Բարսայի» ծրագրերը, և տրանսֆերը տնտեսապես իրագործելի է: Այնպես որ, առաջիկայում պաշտոնական հայտարարություն կլինի։
Լեոն արդեն իրականացրել է աշխարհի չեմպիոն դառնալու իր երազանքը և այժմ այլ բանի է ձգտում՝ վերադառնալ իր սիրելի ակումբ։