Բարսելոնան կրկին գերիշխում է ոսկե գնդակի մրցանակաբաշխությունում
2023 թվականի հոկտեմբերի 30-ին Փարիզում անցկացված France Football-ի մրցանակաբաշխության ժամանակ կրկին գերիշխում է Իսպանական Բարսելոնան:Վերոհիշյալ մրցանակաբաշխության ժամանակ Բարսելոնայի կանանց թիմը ճանաչվել է տարվա լավագույն կանանց ակումբ,իսկ Բարսելոնայի կիսապաշտպան Աիտանա Բոնմատին ճանաչվել է անցած մրցաշրջանի լավագույն կին ֆուտբոլիստ և ստացել է «Ոսկե գնդակը»:
2022/23 խաղաշրջանում Բարսելոնայի կանանց թիմը հաղթել է Չեմպիոնների Լիգան,Իսպանիայի առաջնությունը,Իսպանիայի գավաթը և երկրի Սուպերգավաթը:
Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ և լեգենդ,Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ և ստացել է իր կարիերայի 8-րդ «Ոսկե գնդակը»: