Գվարդիոլայի Մանչեսթեր Սիթին ջախջախեց Մադրիդի Ռեալին

Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում Մանչեսթեր Սիթին ջախջախեց Մադրիդի Ռեալին (4:0): Առաջին խաղակեսում Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպան Բեռնարդո Սիլվան դուբլ ձեւակերպեց, 76-րդ րոպեին «սերուցքայինների» պաշտպան Էդեր Միլիտաոն գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ 91-ին Յուլիան Ալվարեսը սահմանեց վերջնական հաշիվը։ Մադրիդում կայացած առաջին խաղում Ռեալն ու Մանչեսթեր Սիթին խաղացել են 1-1 հաշվով։ Այսպիսով, մրցաշարի եզրափակիչում Մանչեսթեր Սիթին հունիսի 10-ին Ստամբուլում կհանդիպի Ինտերի հետ։
  • 17/05/2023

Բաժանորդագրվեք մեր ֆուտբոլային նորություններին

jyg!