Մեսսին ճանաչվել է Laureus-ի տարվա լավագույն մարզիկ

Փարիզում ընթացավ Laureus World Sports Awards մրցանակաբաշխությունը։ Մեսսին տարվա լավագույն մարզիկ անվանակարգում մրցանակի հավակնորդների թվում էր: Լեոն մրցանակաբաշխությանը ժամանել է Անտոնելայի ընկերակցությամբ։ Արարողությանը ներկա է եղել նաև Ռոբերտ Լևանդովսկին։Լեոն և Ռոբերտը մինչ մրցանակաբաշխությունը ժամանակ են ունեցել ինչ-որ բանի մասին խոսել։Մեսսին ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ։ Արգենտինացին հաղթեց իր թիմակից Կիլիան Մբապեին,ով առաջադրվել էր Լեոյի հետ նույն անվանակարգում։Մեսսին դարձավ պատմության մեջ առաջին խաղացողը, ով երկու անգամ արժանացել է Laureus մրցանակին՝ տարվա լավագույն մարզիկ անվանակարգում։ Ընդ որում, Լեոն միակ խաղացողն է, ում հաջողվել է նվաճել նման հեղինակավոր մրցանակ։ Բացի Մբապեից, Լեոն այս տարի հաղթել է նաև Ստեֆ Կարիին, Մաքս Վերստապենին, Ռաֆայել Նադալին և Արման Դյուպլանտիսին։
  • 08/05/2023

Բաժանորդագրվեք մեր ֆուտբոլային նորություններին

jyg!