Լիոնել Մեսսին մոտ օրերս կարող է խզել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Պարի Սեն Ժերմենի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ օրերս կարող է խզել պայմանագիրը փարիզյան թիմի հետ, հայտնում է Transfer News Live-ը։ Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը կարող է հեռանալ թիմից մոտակա տասը օրվա ընթացքում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն չի երկարաձգի պայմանագիրը արգենտինացու հետ մրցաշրջանի ավարտից հետո։ Ֆուտբոլիստի համար պայքարում են «Բարսելոնան», «Ալ-Հիլալը» և «Ինտեր Մայամին»: Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:
  • 05/05/2023

Բաժանորդագրվեք մեր ֆուտբոլային նորություններին

jyg!