Բարսելոնան այս շաբաթ առաջարկ կանի Մեսսիին: Չավին ներգրավված է բանակցություններում:

Լիոնել Մեսսին չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:Նա կարող է վերադառնալ Բարսելոնա: Բարսելոնան այս շաբաթ առաջարկ կանի Լիոնել Մեսսիին, հայտնում է Telemundo Deportes-ի և Fox Sports Argentina-ի լրագրող Վերոնիկա Բրունատին: Արգենտինացին չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Նշվում է, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին, ով Լեոյի հետ խաղացել է կապտանռնագույնների կազմում, միջնորդ է եղել Բարսայի և Մեսսիի բանակցություններում։ Այս մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
  • 04/04/2023

Բաժանորդագրվեք մեր ֆուտբոլային նորություններին

jyg!