Բարսելոնան աշխատում է հովանավորների հետ Մեսսիին տեղափոխելու համար
Բարսելոնան աշխատում է հովանավորների հետ՝ օգնելու ակումբին ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ առանց ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու: Այս մասին հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Ներդրողները կարող են օգնել իրականացնել տրանսֆերը՝ համաձայնվելով առաջարկներին, որոնց արդյունքում խաղացողի ցածր աշխատավարձը կլրացվի կոմերցիոն շահույթից, որը նա կօգնի ստանալ: