Բարսելոնան հաստատել է, որ կապի է դուրս եկել Մեսսիի հետ՝ քննարկելով հնարավոր վերադարձը

Բարսելոնայի փոխնախագահ Ռաֆա Յուստեն հաստատել է լուրերն այն մասին, որ կատալոնացիները կապի մեջ են ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ՝ քննարկելով արգենտինացու հնարավոր վերադարձը ակումբ: «Կխնդրե՞մ Մեսսիին վերադառնալ, ուզո՞ւմ եմ, որ նա վերադառնա, կա՞ն շփումներ մեր միջև. Ես ամեն ինչին այո կպատասխանեի։ Լեոն և նրա ընտանիքը տեղյակ են, թե ես որքան կապված եմ նրան: Ես ներգրավված էի պայմանագրի երկարաձգման բանակցություններում, որոնք, ցավոք, հաջողությամբ չպսակվեցին։ Ես դա չեմ մոռանում: Եթե ​​մենք խոսում ենք Բարսելոնայի մասին, ապա խոսում ենք Լեոյի մասին։ Ես ուրախ կլինեմ, եթե նա վերադառնա՝ ներկայացնելու մեզ ոչ միայն խաղադաշտում։ Կյանքում գեղեցիկ պատմությունները պետք է լավ ավարտվեն: Մենք նրա հետ շփումներ ունենք»,- Յուստենի խոսքերն է փոխանցում Marca-ն։ 35-ամյա արգենտինացին իր կարիերայի մեծ մասը հանդես է եկել Բարսելոնայում: 2021 թվականին Մեսսին անվճար տեղափոխվեց ՊՍԺ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։
  • 31/03/2023

Բաժանորդագրվեք մեր ֆուտբոլային նորություններին

jyg!