"Մեր հաղթանակը կարող է ծանր հարված լինել Ռեալի համար" Չավի

Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Ռեալի» դեմ խաղի կարևորության մասին: Թիմերը կհանդիպեն Լա Լիգայի 26-րդ տուրում։ Հանդիպումը կկայանա մարտի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։ «Ինչ էլ որ լինի վաղը, դա որոշիչ հանդիպում չի լինի։ Դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց մեր հաղթանակը կարող է ծանր հարված լինել «Ռեալի» համար։ Մեր նպատակն է տիրել նախաձեռնությանը, ինչը մենք գրեթե միշտ անում ենք, բացառությամբ «Բեռնաբեուում» կայացած վերջին խաղի։ Մեր նպատակն է ավելի շատ նմանվել ինքներս մեզ այնպես, ինչպես Սուպերգավաթի եզրափակիչում»,։ Իսպանիայի առաջնության 25 տուրից հետո «Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 9 միավորով առաջ է Մադրիդի «Ռեալից»։
  • 19/03/2023

Բաժանորդագրվեք մեր ֆուտբոլային նորություններին

jyg!