Ռոբերտ Լևանդովսկին վերջապես տեղափոխվեց Բարսելոնա
Ռոբերտ Լևանդովսկի. «Վերջին մի քանի շաբաթները բարդ էին. Ինձ համար դժվար է ճիշտ բառեր գտնել: Այս պահին իմ գլխում շատ բան է կատարվում: Վերջերս աշխատում եմ չհանգստանալ, ընտանիքիս հետ վայելել արձակուրդները։
Իմ տարիքը և իմ փորձը, անշուշտ, օգնեցին ինձ: Որպես երիտասարդ խաղացող, ես ավելի շատ կվրդովվեի և կլարվեի: Ես կարողացա հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչ են ասում, գրում, հաղորդում։
Ի վերջո, ամեն ինչ շատ արագ եղավ։ Ոչ մի բանի մասին մտածելու ժամանակ չկար։ Հիմա ուրախ եմ, որ լուծում գտանք։ Ուրախ եմ, որ կարող եմ արագ վերադառնալ խաղադաշտ «Բարսելոնայի» հետ։ Ինձ համար սա կարիերայիս հաջորդ քայլն է»։